Սիերա Լեոնեի իշխանությունները հաղորդել են երկրի մայրաքաղաք Ֆրիթաունում Էբոլա վիրուսով հիվանդանալու երկու նոր դեպքի մասին:
Ինչպես գրում է BBC-ն` շաբաթներ շարունակ քաղաքում հիվանդության նոր դեպքեր չէին գրանցվել, և ենթադրվում էր, որ Ֆրիթաունում հաջողվել է հաղթահարել հիվանդությունը:
Էբոլա համաճարակի արձագանքման ազգային կենտրոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրավիճակը մտահոգության առիթ է տալիս, քանի որ բոլոր կարանտինային կենտրոնները քաղաքում արդեն փակվել են:
Բացի այդ, հիվանդության հետագա տարածման վտանգ կա, քանի որ հիվանդները բնակվում են խիտ բնակեցված թաղամասերում:
Աֆրիկյան երկրի հյուսիսում դեռ շարունակվում է պայքարն` ընդդեմ Էբոլայի տարածման:
Տարածաշրջանում Էբոլայից, ընդհանուր առմամբ, մահացել է 11 000 մարդ: