Սիրիայի բանակը ստիպված է եղել թողնել Հալեպի նահանգի Էլ Էս շրջանի իր դիրքերը «Ջաբհաթ ան Նուսրայի» հարձակումներից եւ հրետակոծությունից հետո: Այս մասին լրագրողներին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի պետ Սերգեյ Կուրալենկոն, փոխանցում է RIA Novosti-ն:
«Հալեպի նահանգի Էլ Էս, Աբուր Ռվել եւ Խան Թուման բնակավայրերում «Ջաբհաթ ան Նուսրան» կես ժամ շարունակվող հրետակոծությունից հետո անցել է հարձակման եւ կառավարական զորքերին ստիխել նահաջնել, որոնք հրաման էին ստացել չպատասխանել սադրանքներին, թողնել դիրքերը եւ շարժվել հյուսիսարեւելյան ուղղությամբ»,- ասել է նա: