Սիրիայի Սուլեյման ալ-Հալաբի շրջանում սիրիական կառավարական զորքերին հաջողվել է գրեթե ամբողջությամբ լիկվիդացնել ԻՊ գրոհայինների խոշոր խմբավորում, որի անդամների զգալի մասը Սաուդյան Արաբիայից ներթափանցած վարձկաններ են:
Հատուկ գործողությունների արդյունքում կառավարական զինուժը իր վերահսկողությունն է հաստատել մի շարք շինություններում ու վերականգնել մինչ այդ դադարեցված ջրամատակարարումը:
Միաժամանակ Լաթաքիայի հյուսիսում սիրիական զորքերն ու քուրդ աշխարհազորայինները լիկվիդացրել են Թուրքիայի տարածքից Սիրիա ներթափանցած գրոհայինների շարասյունը:
Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը, օպերացիայի արդյունքում Ան-Նուսրա խմբավորման ահաբեկիչները կրել են մարդկային ուժի ու ռազմատեխնիկայի զգալի կորուստներ:
Սիրիական ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են իրականացրել Պալմիրայի ու Հոմս պրովինցիայի ուղղությամբ: