Ռազմական 

Սիրիայում բրիտանական հատուկջոկատայինները մարտնչում են քողարկվելով ԻՊ գրոհայինների քողի ներքո

Բրիտանական 120 հոգուց բաղկացած SAS (Special Air Service) էլիտար հատուկջոկատայիններ Սիրիայում վարում են ակտիվ ռազմական գործողություններ՝ քողարկվելով ԻՊ խմբավորման անվան տակ:

Այս մասին գրում է բրիտանական Sunday Express պարբերականը, նշելով, որ ամերիկյան հրամանատարության ներքո գտնվող զորաջոկատը կոալիցիոն ուժերի կազմում հայտնաբերում ու ոչնչացնում է իսլամականների ռազմապահեստներն ու զինատեխնիկան:

Բացի այդ սիրիական ընդդիմությանը ուսուցանելու նպատակով Սաուդյան Արաբիա են ժամանել բրիտանական 20 հրահանգիչներ: Դա հենց այն ընդդիմությունն է, որ Բարաք Օբամայի օգոստոսի 3-ի հրամանագրով ստացել է ամերկյան օդուժի օժանդակությունը: Այս մասին հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Փորձագետների կարծիքով ամերիկյան ու բրիտանական հատուկ ծառայություները Սիրիայում իրականացնում են մի շարք այլ գործառույթներ: Կոալիցիայի օդուժի հարվածները ԻՊ դիրքերին դեռեւս ցանկալի արդյունք չեն տալիս, ուստի հատուկջոկատայինները ներգրավվում են ռազմական գործողություններին, ինչպես նաեւ նպատակ հետապնդում Սիրիայում իրականացնել լիբանանյան տարբերակն ու կազմակերպել Բաշար Ասադի տապալման գործընթացը:

Նույն շարքից