Կրծքագեղձի քաղցկեղից հետո արագ վերականգնվելու համար ֆիզիկական ծանրաբեռնվածությանը շաբաթական միջինը 3.5 ժամ պետք է տրամադրել, գրում է mignews.com-ը՝ հավելելով, որ նման եզրահանգման եկել են ամերիկացի և բրիտանացի գիտնականները:
Ինչպես նշում են մասնագետները, գեղեցիկ սեռի ոչ բոլոր ներկայացուցիչներ են հետևում այս խորհուրդին: Համաձայն Հյուսիսային Կարոլինայում անցկացված հետազոտությունների՝ կրծքագեղձի քաղցկեղ ունեցող ամերիկուհիների միայն 35 տոկոսն է բավարար ուշադրություն դարձնում ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:
Սա անհանգստացնում է բժիշկներին, քանի որ նրանց կարծիքով սպորտն զգալիորեն նվազեցնում է այս հիվանդացության մահվան ելքի ռիսկը, բացի այդ, նվազեցնում հիվանդության կրկնվելու հավանականությունը: