3D-պրինտերի օգնությամբ ստեղծված մրգերը համային որակներով ամբողջությամբ կրկնում են բնական մրգերին, բայց արտաքինից «ձկնկիթի» տեսք ունեն, գրում է ТСН-ը:
Պրինտերը ներկայացված է Dovetailed ընկերության կողմից՝ Tech Food Hack ցուցահանդեսի ժամանակ, որը անցկացվում է Նյու Յորքում:
Ներկայացված օրինակը դեռ տեսական մոդելն է և վերամշակողները գնահատում են նոր տեխնոլոգիաների նկատմամբ հանրության հետաքրքրությունը:
Ֆինանսավորման առկայության դեպքում նոր 3D-պրինտերը կարող է կիրառություն գտնել ռեստորաններում և քաղցրավենիքի արտադրություններում, ինչպես նաև հասանելի լինել սովորական օգտագործողների համար: