Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ սրտի հիվանդությունը վատթարացնում է մարդու հիշողությունը և խոսելու ունակությունը:
Հետազոտելով 17 հազար մարդկանց՝ գիտնականները հանգել են այս կարծիքին:
Հետազոտվել են 45տարեկանից բարձր մարդիկ: Սկզբնական շրջանում մասնակիցները գտնվել են լավ վիճակում և ոչ մեկի մոտ չի նկատվել ինֆարկտի նախանշաններ:
Հետազոտությունը տևել է ավելի քան 4 տարի: Այդ ընթացքում սրտից հիվանդ մարդկանց մոտ նկատվել են խնդիրներ հիշողության և խոսքի հետ կապված: Խնդիրը ստուգվել է հատուկ թեստերի միջոցով: Մասնակիցներին հանձնարարվել էր մեկ րոպեի ընթացքում ասել կենդանիների անուններ և մասնկիցներից 5%-ի մոտ հայտնաբերվել էր հիշողության վատթարացում և պարզվել էր, որ այս մասնկիցները ունեն սրտի հիվանդություն: