Մշակույթ 

Վաճառքի է հանվել Ֆեդերիկո Ֆելինիի բնակարանը

Հռոմում վաճառքի է հանվել իտալացի հայտնի ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի բնակարանը, որտեղ նա ստեղծել է այնպիսի հայտնի ֆիլմեր, ինչպես «Կաբիրիայի գիշերները», «Քաղցր կյանք», «Ութուկես», գրում է РИА Новости-ն։

 

Պարիոլի թաղամասում գտնվող բնակարանում աշխարհահռչակ ռեժիսորն ապրել է կնոջ՝ դերասանուհի Ջուլիետ Մազինայի հետ 1956-1968թթ.: 

 

280 քմ տարածքով բնակարանը գտնվում է վերջին հարկում, ունի 3 ննջասենյակ, 3 լոգասենյակ, հյուրասենյակ, ճաշասենյակ, երկու պատշգամբ։

 

Ֆելինիի բնակարանի արժեքը հայտարարության մեջ նշված չէ։

 

Նույն շարքից