Դերասան Վին Դիզելը հրապարակել է իր դստեր՝ Փոլինի լուսանկարը: Փոքրիկին դերասանը անվանել էր իր մտերիմ ընկերոջ և դերասան Փոլ Ուոքերի պատվին։ Այս մասին հայտնում է segodnya.ua-ն։
Բացի այդ, դերասանը խոստովանել է, որ զգացել է Ուոքերի ներկայությունը հիվանդանոցում այն պահին, երբ իր կինը ծննդաբերել է։ «Նա սենյակում էր, երբ ես կտրում էի պորտալարը։ Ես վստահ եմ, ես պարզապես գիտեմ՝ նա այնտեղ էր»,- ասել է Դիզելը։


