Կոպենհագենի համալսարանի գիտնականների եկել են այն եզրակացության, որ վիտամին C նվազեցնում է վաղաժամ մահվան և սիրտանոթային հիվանդությունների վտանգը: Այս մասին հայտնում է meddaily.ru կայքը։
Առավել հաճախ միրգ ու բանջարեղեն օգտագործած մասնակիցների մոտ սրտանոթային հիվանդությունների վտանգը 15, իսկ վաղաժամ մահվան ռիսկը 20 տոկոսով ավելի ցածր է, քան այն մասնակիցների մոտ, որոնք ավելի քիչ են օգտագործել միրգ և բանջարեղեն:
Հետազոտությունները ցույց են տվել, որ արյան մեջ վիտամին С-ի մեծ քանակությունը նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը: