Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվել է մասնակցել հաղթանակի 70-ամյա միջոցառումների առիջով Կարմիր հրապարակի շքերթին, միաժամանակ նշելով, որ Մոսկվա կժամանի մայիսի 10-ին:
Վլադիմիր Պուտինը ընդունել է նրա առաջարկը:
Հիշեցնենք, որ հաղթանակի շքերթին մասնակցելու համար Մոսկվա են ժամանելու մի շարք երկրների ղեկավարներ ու կառավարական պատվիրակություններ:
Վերջերս Չեխիայի նախագահը հայտնել է, որ մտադիր է ժամանել Մոսկվա, իսկ ԱՄՆ նախագահը հրաժարվել է մասնակցել հաղթանակի միջոցառումներին: