Միջազգային 

Մերկելը բոյկոտում է մայիսի 9-ի շքերթը, բայց խոստանում Մոսկվա ժամանել մայիսի 10-ին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվել է մասնակցել հաղթանակի 70-ամյա միջոցառումների առիջով Կարմիր հրապարակի շքերթին, միաժամանակ նշելով, որ Մոսկվա կժամանի մայիսի 10-ին:

 

Վլադիմիր Պուտինը ընդունել է նրա առաջարկը:

Հիշեցնենք, որ հաղթանակի շքերթին մասնակցելու համար Մոսկվա են ժամանելու մի շարք երկրների ղեկավարներ ու կառավարական պատվիրակություններ:

Վերջերս Չեխիայի նախագահը հայտնել է, որ մտադիր է ժամանել Մոսկվա, իսկ ԱՄՆ նախագահը հրաժարվել է մասնակցել հաղթանակի միջոցառումներին:

 

 

 

 

Նույն շարքից