ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից ազատել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում 17-ը գեներալի։ Աշխատանքից ազատվել են Թմրանյութերի դեմ պայքարի դաշնային ծառայության, Ներքին Գործերի Նախարարության, ՌԴ Քննչական վարչության, Դատախազության, ԱԻՆ 21 բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը` պաշտոնից հեռացված 21 աշխատակցի թվում են նաև ՆԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անդրեյ Պիլիպչուկը, Կոմիի ներքին գործերի նախարար Անատոլի Ժուկովսկին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նույն հրամանագրով Վլադիմիր Պուտինը շուրջ 30 նշանակում է արել Ռուսաստանի ուժային գերատեսչություններում: