Միջազգային 

Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է ԱԻՆ 21 բարձրաստիճան պաշտոնյաների

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  պաշտոնից ազատել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում 17-ը գեներալի։ Աշխատանքից ազատվել են Թմրանյութերի դեմ պայքարի դաշնային ծառայության, Ներքին Գործերի Նախարարության, ՌԴ Քննչական վարչության, Դատախազության, ԱԻՆ 21 բարձրաստիճան պաշտոնյաներ: 

 


Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը`  պաշտոնից հեռացված 21 աշխատակցի թվում են նաև ՆԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անդրեյ Պիլիպչուկը, Կոմիի ներքին գործերի նախարար Անատոլի Ժուկովսկին  և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

 

Նույն հրամանագրով Վլադիմիր Պուտինը  շուրջ 30 նշանակում է արել Ռուսաստանի ուժային գերատեսչություններում:

Նույն շարքից