Իրավական 

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել դերասան Վարդան Պետրոսյանի քրեական գործի վճռաբեկ բողոքը

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը հունիսի 17-ին վարույթ է ընդունել դերասան Վարդան Պետրոսյանի քրեական գործի վճռաբեկ բողոքը:
ՀՀ վերաքննիչ դատարանը մայիսի 5-ին անփոփոխ թողեց Վարդան Պետրոսյանի գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Տուժող կողմը պահանջում է բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վարդան Եղիշի Պետրոսյանի վերաբերյալ 2015 թվականի հունվարի 29-ի դատավճիռը` ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժի մասով և նշանակել պատիժ` ազատազրկում նվազագույնը 6 տարի ժամկետով և 3 տարի ժամկետով զրկում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Բացի այդ`տուժող կողմը պահանջում է նաև հայցի մասով բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վերը նշված դատավճիռը` ամբողջությամբ բավարարելով տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահող դատավորն է Դավիթ Ավետիսյանը, դատավորն է Համլետ Ասատրյանը:
Վարդան Պետրոսյանի գործով ներկայացրած բողոքի քննության օրը դեռևս հայտնի չէ:

Նույն շարքից