Իրավական 

Վրաերթի է ենթարկվել Վայոց ձորի քրեական հետախուզության բաժանմունքի պետը. Shamshyan.com

Վայոց ձորի մարզում այսօր՝ ժամը 00:30-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի բնակիչ, 27-ամյա Էդգար Հովսեփյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 107-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս ճամփեզրի վրա վրաերթի է ենթարկել Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Հրազդան Կոստանյանին:



Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հրազդան Կոստանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:



Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Հ. Կոստանյանն աշխատում է ոստիկանության Եղեգնաձորի բաժնում՝ որպես քննչական հետախուզության բաժանմունքի պետ: Կոչումով ոստիկանության մայոր է:



Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում։

Նույն շարքից