Միջազգային 

Վրաստանում կարող է վերականգնվել ԵԱՀԿ-ի առաքելությունը. Զանյերի

«Ամերիկայի ձայն»-ը  հայտնում է, որ Եվրոպայում Անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերին հայտարարել է,  այն մասին, որ Վրաստանում կարող է վերականգնվել ԵԱՀԿ-ի առաքելությունը։ 


 

Լամբերտո Զանյերին հայտնում է, որ ներկա դրությամբ  քննարկվում է  առաքելության ուղարկումը, որը կզբաղվի Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների կարգավորմամբ։

 


Զենիերին ավելացրել է, որ Աբխազիայում և Հարավային Օսիայում ռուսաստանյան զորավարժությունների անցկացումը մտահոգում է ԵԱՀԿ-ին։ Կառույցի գնահատմամբ՝ նման ցանկացած գործողություն հանգեցնում է ապակայունացման։


Զենիերիի խոսքով՝ եթե Վրաստանում ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներ լինեն, ապա Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կապված քաղաքական և այլ բնույթի հարցերը ավելի հեշտ կլուծվեն։

 

Նույն շարքից