«Ամերիկայի ձայն»-ը հայտնում է, որ Եվրոպայում Անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերին հայտարարել է, այն մասին, որ Վրաստանում կարող է վերականգնվել ԵԱՀԿ-ի առաքելությունը։
Լամբերտո Զանյերին հայտնում է, որ ներկա դրությամբ քննարկվում է առաքելության ուղարկումը, որը կզբաղվի Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների կարգավորմամբ։
Զենիերին ավելացրել է, որ Աբխազիայում և Հարավային Օսիայում ռուսաստանյան զորավարժությունների անցկացումը մտահոգում է ԵԱՀԿ-ին։ Կառույցի գնահատմամբ՝ նման ցանկացած գործողություն հանգեցնում է ապակայունացման։
Զենիերիի խոսքով՝ եթե Վրաստանում ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներ լինեն, ապա Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կապված քաղաքական և այլ բնույթի հարցերը ավելի հեշտ կլուծվեն։