Իրավական 

Տավուշում կանեփի թփերով 25 տարա են հայտնաբերել տներից մեկի պատուհանագոգին

Ապրիլի 23-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Այգեհովիտ գյուղի տներից մեկի պատուհանագոգին հայտնաբերել են պլաստմասե 25 տարա՝ կանեփանման բույսի թփերով:

 

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը, տանտիրուհին հայտնել է, որ դրանք պատկանում են ամուսնուն: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
 


Ձեռնարկվում են միջոցառումներ տանտիրոջը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից