Առողջապահություն 

Տարեց մարդիկ, ովքեր համացանցից են օգտվում շատ են մտածում քաղցկեղի մասին

Ծեր մարդիկ, ովքեր օգտվում են համացանցից, ավելի շատ են մտածում իրենց առողջության մասին, հետազոտվում են քաղցկեղի բացահայտման համար և վարում են առողջ ապրելակերպ:
 
Սակայն գիտնականները պարզել են, որ դա չի վերաբերում կանանց, հատկապես՝ կաթնագեղձի քաղցկեղի հայտնաբերման հարցում։
 
Ութ տարի տևած հետազոտությանը մասնակցել են 50 տարեկանից բարձր մոտ 6.000 անգլիացիներ, ովքեր պատասխանել են հարցերի, որոնք վերաբերում էին համացանցից օգտվելուն, հաստ աղիքի քաղցկեղի առկայության համար ստուգմանը, ֆիզիկական ակտիվությանը, համային նախընտրություններին, ֆիզիկական և մտավոր ընդունակություններին:
 
Հետազոտելով այս տվյալները՝ գիտնականները նման եզրակացության են հանգել:

Նույն շարքից