Մշակույթ 

Դալայ-Լաման չի բացառում, որ կարող է տիտղոսի վերջին կրողը լինի

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, դալայ-լամա Տենզին Գյացոն գտնում է, որ կարող է տիբեթական բուդդայականության վերջին առաջնորդը լինի, որ կրում է այդ տիտղոսը:

 

Արտաքսման մեջ ապրող 79-ամյա դալայ-լաման նշել է, որ իր տիտղոսի ժառանգության հարցը կախված է իրավիճակից, որ կստեղծվի իր մահից հետո, ինչպես նաեւ տիբեթյան ժողովրդի որոշումից:

 

Տիբեթյան բուդդայականությունում ներկա դրությամբ բավականին դժվարին իրավիճակ է ստեղծվել պանչեն-լամայի՝ տիբեթյան բուդդայականության իր նշանակությամբ երկրորդ առաջնորդի ընտրության հարցի առումով: Հենց վերջինս է կարեւոր դեր կատարում հաջորդ դալայ-լամայի ընտրության հարցում:

 

1995թ.-ին արտաքսման մեջ գտնվող դալայ-լաման պանչեն-լամա հայտարարեց 11-ամյա Գեդունա Չոկին, սակայն պեկինյան իշխանությունները փերբակալեցին նրան ու փոխարենը պանչեն-լամա հայտարարեցին Գյանցեն Նորբուին, որի նստավայրը այժմ տիբեթյան Տաշի Լումպո տաճարն է:

 

Նույն շարքից