Տիեզերքի հերթական ուսումնասիրություններից մեկի ժամանակ գիտնականները զարմանալի բացահայտում են արել: Երկրից 6500 լուսատարի հեռավորության վրա նրանք ամբողջությամբ մեթիլ սպիրտից կազմված հսկայական ամպ են հայտնաբերել, հայտնում է InFuture ամսագիրը:
Հիշեցնենք, որ ի տարբերություն էթիլ սպիրտի՝ մեթիլ սպիրտը օգտագործման համար անպիտան է, քանի որ մարդու օրգանիզմի համար խիստ թունավոր է: Մեթանոլի ընդամենը 30 գրամն ընդունակ է սպանել մարդուն:
Ինչպես բացատրել են գիտնականները, այդ ամպն առաջացել է տիեզերքում ամենատարածված տարրերի՝ ջրածնի, ածխածնի և թթվածնի միաձուլումից: