Այս տարվա հուլիսին Հայաստանի մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 399 բնակարան, որոնց քանակը, հունիսի համեմատ, աճել է 16.3 %-ով, իսկ 2013 թվականի հուլիսի համեմատ` նվազել 4.1 %-ով:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:
Հուլիսին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետևյալ շուկայական միջինացված գները` 1 մ² մակերեսի հաշվարկով.
Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2014 թվականի հուլիսին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 մ² մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2014 թվականի հունիսի համեմատ մնացել են անփոփոխ:
2014 թվականի հուլիսին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, շինության 200.0 մ² և տնամերձի 1000.0 մ² միջին մակերեսներով անհատական բնակելիտների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են հետևյալ շուկայական միջինացված գները` հաշվարկված շինության 1 մ² մակերեսով (ներառյալ տնամերձի միավորի գինը).
Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2014 թվականի հուլիսին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, անհատական բնակելի տների շինության 1 մ² մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը), 2014 թվականի հունիսի համեմատ մնացել են անփոփոխ: