Տնտեսություն 

Տների և բնակարանների գները մարզերում. ՀՈՒԼԻՍ

Այս տարվա հուլիսին Հայաստանի  մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի  399 բնակարան, որոնց քանակը, հունիսի համեմատ, աճել է 16.3 %-ով, իսկ  2013 թվականի հուլիսի համեմատ` նվազել 4.1 %-ով:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:


Հուլիսին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետևյալ շուկայական միջինացված գները` 1 մ² մակերեսի հաշվարկով.



 

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2014  թվականի հուլիսին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը,  բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 մ² մակերեսի հաշվարկով, շուկայական  միջին գները, 2014 թվականի հունիսի համեմատ մնացել են անփոփոխ: 


 

2014 թվականի հուլիսին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, շինության 200.0 մ² և տնամերձի 1000.0 մ² միջին մակերեսներով անհատական բնակելիտների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են հետևյալ շուկայական միջինացված գները` հաշվարկված շինության 1 մ² մակերեսով (ներառյալ տնամերձի միավորի գինը).



Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2014  թվականի հուլիսին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, անհատական բնակելի տների շինության 1 մ² մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ տնամերձի  միավորի գինը), 2014 թվականի հունիսի համեմատ մնացել են անփոփոխ:




Նույն շարքից