Առողջապահություն 

Ցավը զգալու ունակությունը ազդում է կյանքի տևողության վրա

Կալիֆորնիայի համալսարանը հետաքրքիր կապ է հայտնաբերել ցավի ռեցեպտորների և կյանքի տևողության միջև, մետաբոլիզմի և օրգանիզմում ինսուլինի քանակության միջև, գրում է Fox News-ը: Սկզբնապես. Գիտնականները փորձել են հասկանալ ցավ առաջանում է ծերության հետ միաժամանակ, կամ հենց ցավն է առաջացնում ծերություն:


Նրանք  ուսումնասիրել են TRPV1 ցավային ռեցեպտորի աշխատանքը: Այս ռեցեպտորը, ինչպես հայտնի է ակտիվանում է կապսաիցինով: Եթե ռեցեպտորը մշտապես ակտիվ է, ապա վերջին հաշվով այն կմահանա: Իսկ կապսաիցինով հարուստ ռացիոնը նվազեցնում է դիաբետի ռիսկը և մետաբոլիկ գոյացությունները:


Գիտնականները ուսումնասիրել են մկների, որոնք չեն ունեցել այդ ռեցեպտորից: Դա թույլ է տվել ավելացնել կյանքի տևողությունը մինչև 14%՝ առանց որևէ բացասական հետևանքների: Բացի այդ կրծողների մոտ ավելացել է մետաբոլիզմը և լավացել է ինսուլինի արտադրությունը: TRPV1-ը կարելի է գտնել նյարդային հյուսվածքներում:


Երբ ռեցեպտորը նորմալ է աշխատում, այն գրգռում է CGRP հեյրոպեպտիդի աշխատանքը, որն էլ արգելակում է ինսուլինի սեկրեցիան: Իր հերթին CGRP-ն այնպիսի ռեակցիա է առաջացնում,ինչպիսին որ TRPV1-ն:

Նույն շարքից