Առողջապահություն 

Ցավոք սրտի արատի ծանրությունը թույլ չի տվել փրկել կնոջ կյանքը. փոխնախարար

«Մինչև մանրամասն հիվանդի հղության առաջին օրվանից մինչև մահվան գրանցման պահը ամբողջ շղթան մանրամասն չվերլուծվի, մենք վերջնական եզրակացությունների գալ չենք կարող»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հուլիսի 27-ին կեսարյան հատումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշ երկկողմանի թոքաբորբ» ախտորոշմամբ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Մերի Մարգարյանի մահվանն՝ ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:

Նա նշեց, որ նախօրեին հանդիպում են ունեցել մահացած ծննդկանի հոր հետ և առաջարկել, որ իրենց ներկայացուցչի հետ մասնակցեն բոլոր գործառույթներին:

Անդրադառնալով նախօրեին Գյումրից «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված հղի կնոջ մահվան դեպքին՝ Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ հղիության ընթացքում պարզվել էր, որ նա 4-րդ աստիճանի սրտի արատ ուներ, որը եղել է նրա մոտ մինչև հղիությունը:

«Բարդ մասնագիտական քննարկուների արդյունքում, որոշվել էր, որ հղիությունը պետք է ընդհատվեր և կնոջ կյանքի համար անհրաժեշտ էր իրականացնել վիրահատություն, որն էլ որ տեղի է ունեցել»,-նշեց փոխնախարարը, հայտնելով, որ հղիության ընդհատումը և վիրահատությունը տեղի է ունեցել «Էրեբունի» ԲԿ-ում:

«Ցավոք սրտի արատի ծանրությունը թույլ չի տվել փրկել կնոջ կյանքը և գրանցվել է նրա մահվան դեպքը»,-ասաց փոխնախարարը:

Նույն շարքից