Բրիտանացի նկարիչ Փիթեր Դոյգի «Սան-Խուանի սրտում» նկարը Christie’sի հետպատերազմական և ժամանակակից արվեստի գործերի լոնդոնյան աճուրդում իրացվել է 4.56 մլն ֆունտ ստերլինգով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
1999 թվականին նկարված նկարը Դոյգի «արևադարձային բնապատկերների» շարքում առաջիններից մեկն է: Շարքը Դոյգը ստեղծել է վերջին 15 տարիներին:
Նկարի մեկնարկային արժեքը կազմել է 4-6 մլն ֆունտ ստերլինգ:
Ժան-Միշել Բասկիայի «Սիրո կրկնօրինակ Է.-ի համար» աշխատանքը (1987 թվական) վաճառվել է 4.3 մլն ֆունտով: Գործը նվիրված է նրա մոտ ընկեր, նկարիչ Էնդի Ուորհոլին, ով մահացել է այդ տարվա փետրվարին: Բասկիայի «Հետևակ» նկարը վաճառվել է 2.4 մլն դոլարով:
1969 թվականին թվագրվող Գերհարդ Ռիխտերի «Թավուտ» նկարը, որը դասվում է նկարչի՝ ֆոտոռեալիզմից աբստրակցիոնիզմի անցման շրջանին, իրացվել է 4.45 միլիոն ֆունտով: