Մշակույթ 

Փոլ Մաքարթնին գլխավորել է Բրիտանիայի ամենահարուստ երաժիշտների ցուցակը

Փոլ Մաքարթնին գլխավորել է Բրիտանիայի ամենահարուստ երաժիշտների ցուցակը, գրում է gazeta.ru-ն: Նրա կարողությունը 1,1 միլիարդ դոլար է:

 


Վերջին տարվա ընթացքում Մաքարթնին իր կարողությունն ավելացրել է 30 միլիոն դոլարով: Նրա կնոջն ընդհանուր առմամբ պատկանում է 225 միլիոն դոլար. նա ունի բեռնափոխադրումների ընկերություն:

 


Ցանկում երկրորդը թատերական կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Վեբերն է՝ 976 միլիոն դոլար կարողությամբ, երրորդը՝ U2 ռոք խումբը՝ 637 միլիոն դոլարով:

 



Նույն շարքից