Առողջապահություն 

Փոքրիկ Գոռի կյանքի փրկությունը մեր ձեռքերում է

Ընկերներ, փոքրիկ Սերյոժայի կյանքը փրկել չհաջողվեց, բայց փոքրիկ Գոռի կյանքի փրկությունը մեր ձեռքերում է. ի դեպ, նա նույն հիվանդանոցում է բուժվում, որտեղ գտնվում էր Սերյոժան: Եկեք հերթական անգամ ապացուցենք, որ Կարող ենք …!

Արտասնում է երկուսուկես ամյա Գոռը, ով ընդամենը հաշված օրեր ունի իր թոթով լեզվով արտասանած կոչը լսելի դարձնելու համար:

Դեռ երեք շաբաթ առաջ այս հրաշք փոքրիկը անհամբերությամբ սպասում էր ամանորյա հրաշքին, ձմեռ պապին և նրա նվերներին, բայց ամանորը նրան ու նրա համեստ կենսակերպով ապրող ընտանիքի համար փորձություններով լի այլ անակնկալ էր պատրաստել: Ամանորի նախաշեմին Գոռին ախտորոշեցին գլխուղեղի ուռուցք, որի հետևանքով փոքրիկը հիմա էլ չի կարողանում քայլել: Ախտորոշումից անմիջապես հետո, երբ այդ պահին բոլոր մանուկները ձմեռ պապից նվերներ էին ստանում , Գոռին ստիպված էին անհապաղ վիրահատել` (շունտավորել) գլխում ժամանակավոր սարք տեղադրել:

Բայց դա ամենը չէր, շուտով բժիշկները հայտնեցին, որ փոքրիկը շատ քիչ, այս պահին արդեն երկու շաբաթ ժամանակ ունի երկրորդ անհրաժեշտ վիրահատության համար, որը պետք է կատարվի Լենինգրադում, քանի որ Հայաստանում նման բարդության վիրահատություններ չեն կատարվում:

Լենինգրադում երկրորդ վիրահատության և ընթացիկ բուժման համար անհրաժեշտ է 20 հազար դոլլար:

Նույն շարքից