Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, վերջին տվյալների համաձայն Դոնեցկի հրետակոծության հետեւաքով վիրավորվել է 12 խաղաղ բնակիչ, մահացել 3-ը:
Այդ մասին հայտնել են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության փրկարարաորոնողական ծառայությունից, նշելով, որ հրետակոծվել են Թատերական հրապարակն ու Համալսարանական փողոցը, ինչի հետեւաքով զոհվել է 2 կին ու մեկ տղամարդ, իսկ 12 խաղաղ բնակիչ ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Դոնեցկի պաշտպանության նախարարության տվյալներով քաղաքի կենտրոնում գործել է դիվերսիոն խումբ, որն էլ ականանետների կիրառմամբ իրականացրել է հրետակոծությունը: