Գիտություն 

Քաղցկեղով հիվանդի մարմնում 3D տպիչով տպած տիտանից կողեր են տեղադրել

Hi-news.ru կայքի փոխանցմամբ՝ այն բանից հետո, երբ 54-ամյա իսպանացու մոտ հայտնաբերվեց կողերի և կրծոսկրի սարկոմա, բժիշկները հսկայական ուռուցքի պատճառով հեռացրեցին նրա կողերի և կրծոսկրի մի մասը և որոշում կայացրեցին կողերը փոխարինել հարթ մետաղական թիթեղով:

3D նմուշի պրոթեզը պատրաստել են Ավստրալիայում: Այսպիսով, քաղցկեղով հիվանդի մարմնում տեղադրել են 3D տպիչով տպած տիտանից կողեր: Սա նշանակում է, որ այսուհետ 3D տպիչի շնորհիվ հնարավոր կլինի անհատական կողեր մշակել:

Այս իմպլանտը այնքանով է լավը, որ այն հնարավորություն է տալիս կողերը պատրաստել ճիշտ և ճիշտ հիվանդի չափերով: Դրա պատրաստումը շատ քիչ ժամանակ է խլում:

Նույն շարքից