Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը մտադիր է նվաճել Հոլիվուդը։ Վերջերս նա փոխել է իր գործակալին՝ հայտարարելով, որ մտադիր է ավելի լուրջ զբաղվել իր կինոկարիերայով, գրում է loveradio.ru-ն։
Հայտնի է արդեն, որ Քանյե Ուեսթը կնկարահանվի ռեժիսոր Սփայք Լիի «Չիրաք» ֆիլմում։
Սյուժեի մանրամասները հայտնի չեն, սակայն ֆիլմը կլինի Չիկագոյի (Չիրաքը քաղաքի սլենգային անվանումն է) և նրա ավազակային խմբավորումների մասին։
Հայտնի է նաև, որ ֆիլմում կնկարահանվի նաև մեկ այլ հայտնի ռեփեր Common-ը։