Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել է դուրս գալ Մարդու իրավունքների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայից, եթե Պահպանողական կուսակցությունը, որն ինքը ներկայացնում է, հաղթանակ տանի հաջորդ տարվա մայիսին նախատեսված համընդհանուր ընտրություններում, գրում է Взгляд-ը:
Քեմերոնը խոսել է ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցության պայմանների մեջ փոփոխություններ մտցնելու մասին: Վարչապետը նաև խոստացել է, որ եթե նրան վերընտրեն 2017 թվականին, նա հանրաքվե կանցկացնի Եվրամիության կազմից դուրս գալու մասին:
Նրա խոսքով՝ այդ հռչակագրի դրույթները հանգեցրել են բազմաթիվ սխալ երևույթների, ինչպես, օրինակ, դատարանների վճիռների, որոնք Լոնդոնին խանգարում էին արտաքսել ենթադրյալ ահաբեկիչներին, կամ հայտարարությունների, որ հռչակագիրը հարկավոր է կիրառել անգամ Աֆղանստանի Հելմենդ շրջանում ռազմական գործողության ժամանակ:
Քեմերոնը բացասաբար է արտահայտվել կալանավորներին ձայն տալու հարցի վերաբերյալ: Նա հայտարարել է, որ մարդու իրավունքների հռչակագրի փոխարեն կմշակվի իրավունքների մասին բրիտանական օրենք: