Քիմ Քարդաշյանի 2-ամյա Նորթը չի ընդունում եղբորը և մշտապես քմահաճություններ է անում և հիստերիայի մեջ ընկնում, քանի որ չի կարողանում համակերպվել այն հանգամանքի հետ, որ ծնողներն իրենից բացի սիրում և ուշադրություն են դարձնում ուրիշ որևէ մեկին:
Իրավիճակն այնքան է վերահսկողությունից դուրս եկել, որ Քիմ Քարդաշյանը որոշել է դստեր համար հոգեբան վարձել: Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ` Քիմին որևէ կերպ չի հաջողվում դստերը համոզել, որ իրենք նախկինի պես սիրում են Նորթին և որ փոքրիկ Սեյնթի լույս աշխարհ գալը որևէ կերպ չի փոխել նրա նկատմամբ վերաբերմունքը:
«Քիմն ու Քանյեն անհանգստացած են դստեր պահվածքով և լրջորեն որոշել են հոգեբան վարձել իրենց նրա համար», - պատմել է Radar Online պորտալի աղբյուրը: