Գիտություն 

ՀՀ կրթության նախարարն ընդունել է Եվրոպական խորհրդի պատվիրակությանը

 

Ողջունելով ԵԽ պատվիրակությանը` նախարարը նշել է, որ  ակնկալվում է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ ԿԳՆ 2014-16 թթ.  գործողությունների ծրագրի արդյունավետ կիրառմանն ուղղված փորձագետների առաջարկությունները  եւ հնարավոր ռիսկերի գնահատումը:  Արմեն Աշոտյանը նշել է, որ համաձայն վերջին հետազոտությունների`  կոռուպցիոն ռիսկերը ՀՀ բուհերում բավականին նվազել են: ««Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության ներկայացրած զեկույցի համաձայն` կոռուպցիա ունեցող ոլորտների առաջին եռյակում կրթությունը չի մտնում: Այո, կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը զգալի անկում են ապրել, սակայն դեռեւս չի հաջողվել հասնել դրա իսպառ վերացմանը»-նշել  է նախարարը` ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարում պետք է ավելի մեծ թվով շահառուներ ներգրավել`ուսանողներ, դասախոսներ, հանրային սեկտորի ներկայացուցիչներ, ովքեր ավելի տեղեկացված կլինեն կոռուպցիոն հնարավոր ռիսկերի մասին:  Արմեն Աշոտյանն արձանագրել է, որ ուսանողության մի որոշ հատված դեռեւս շահագրգիռ է կոռուպցիոն ռիսկերի առկայությամբ: Ըստ նախարարի` այս խնդրում շատ կարեւոր է մտածելակերպի եւ բուհերի կառավարման մշակույթի փոփոխությունը: Արմեն  Աշոտյանը նշել է նաեւ, որ  վերջին տարիներին ՀՀ բուհերին տրվել է ավելի մեծ ինքնավարություն. բուհերը ՊՈԱԿ-ներից աստիճանաբար վերածվում են հիմնադրամների: Որոշակի փոփոխություններ են կատարվել նաեւ օրենսդրական ոլորտում:

Կատյա Դորգովա-Դրեյերն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարությանը` ընդգծելով, որ հենց նախարարության նախաձեռնությամբ է իրականացվում վերոնշյալ ծրագիրը: Նա նաեւ բարձր է գնահատել նախարարության  եւ Եվրոպայի Խորհրդի արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ բուհերի կառավարման խորհուրդներում ուսանողների եւ մասնավոր հատվածի ներգրավվածության խնդրին:

Նույն շարքից