Ռազմական 

Քոբանիում քրդերը գրոհայինների 2 անօդաչու են կործանել

Քրդերի ինքնապաշտպանական ուժերը 2 անօդաչու սարք են կործանել, որոնք շրջափակված Քոբանի քաղաքի տարածքում հետախուզական թռիչքների նպատակով օգտագործել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

DGI Phantom-2 սարքերը գրոհայինների ձեռքն են ընկել Մոսուլում իրաքյան բանակի բազաներում։ Այդ անօդաչու սարքերը կիրառվում են տարածքը վերահսկելու նպատակով։

Նույն շարքից