Վերլուծական 

Քոչարյանը հասկացավ վերջապես, որ փողից քաղցր կարող է լինել միայն իշխանությունը

Analitik.am-ը նախկինում գրել էր, որ Գյումրիի դեպքերից մինչև Բերձոր կատարվող իրադարձությունները և հասարակության մեջ ԲՀԿ-ի կողմից կազմակերպված ապակայունացումներն ունեն միայն մի նպատակ՝ գործող իշխանության վարկաբեկում, երկրի ապակայունացում և այս ֆոնի վրա պարարտ հողի նախապատրաստում Ռ. Քոչարյանի վերադարձի համար:

Այն ժամանակ մեր ընդիմախոսները դա անվանեցին հեքիաթ, հորինվածք, հիմարություն,  սակայն կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք ի սկզբանե, դրա լավագույն ապացույցը ներիշխանական վերջին զարգացումներն են, ՀՀԿ-ԲՀԿ կամ ավելի ճիշտ Ս. Սարգսյան- Ռ. Քոչարյան վաղուց առկա հակամարտության հրապարակայնացումն է, ինչը փաստեց նաև Քոչարյանի վերջին հարցազրույցը:

Համացանցում 2rd.am-ի տարածած վավերագրական ֆիլմով միանշանակ կարելի է ֆիքսել, որ Ռ. Քոչարյանը սկսեց իր նախընտրական քարոզչությունը:

Նրա կողմից նախկին ընտրություններում հնչեցրած «իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է» կարգախոսը այս անգամ դժվար թե գործի, այժմ նա ունի երկու հենարան.

1. Գումար՝ Քոչարյանի ունեցվածքը հասնում է մոտ 7.000.000.000 ԱՄՆ դոլարի, որն ի դեպ ուղիղ համեմատական է իր իշխանության օրոք կուտակված ՀՀ արտաքին պարտքին:

2. ԲՀԿ-ը և Դաշնակցություն, ինչպես նաև ՀՀ գործող իշխանությունից «աբիժնիկ» նախկին ուժայինները,որոնք իրենց մարդասիրությունը և Քոչարյանի ռեժիմին ծառայելու անխոջ ունակությունը հաստատել են դեռևս 98-ից հետո իրականացված մոտ 28 քաղաքական սպանությունների, հոկտեմբերի 27-ի և մարտի մեկի դեպքերի ժամանակ սեփական ժողովրդի սպանդը կազմակերպելով:

Զարմանալին այն է, որ ՀՀ սահմանային այս լարվածության իրավիճակում երկիրը փորձում է ապակայունացնել հենց Ռ. Քոչարյանը՝ հասկանալով, որ այս վիճակում առաջնահերթ վտանգում է Արցախը:

Դրա վառ ապացույցներից մեկը Նախախորհրդարանի կողմից կազմակերպված 100 ամյակը առանց ռեժիմի ակցիայի շրջանակներում տեղի ունեցած դեպքերն էին:

Այսպես՝ հստակ իմանալով, որ Արցախ մտնելուց լինելու է բախում (բախման բուն դրդապատճառին դեռ կանրադառնանք) վերջիններս իրենց հետ վերցնում են կանանց և երեխաներին,դա է վկայում նույն նախախորհրդարանի հայտարարությունը. «Գորիսում հավաքվեցինք և որոշեցինք պրովոկացիայի չենթարկվել»: Շատ հետաքրքիր է, որտեղի՞ց գիտեիք, որ պրովոկացիա է լինելու, կամ եթե գիտեիք, որ լինելու է, ինչո՞ւ էիք երեխաներին և կանանց առաջ գցած տանում:

Պարզ է, որ պետք էր սահմանադրական բարեփոխումներին ընդառաջ ցույց տալ,որ ղարաբաղցին երեխա և կին է ծեծում՝ մեկ ազգի երկու հանրապետությունների միջև անջպետը խորացնելու համար, սակայն իրենց երբևիցե հարց տվել են, թե ով է այդ անջրպետը սարքել:

Իրենց գլխավոր հովանավոր Ռոբերտ Քոչարյանը չէ՞ հոկտեմբերի 27-ի, 18 քաղաքական սպանությունների, մարտի 1-ի հիմնական պատասխանատուն:

ՀՀԿ ԳՄ նիստին ընդառաջ նախախորհրդարանը հայտարարություն տարածեց, որում ասվում էր (մեջբերում ենք բացառի). «Պավլիկ Մանուկյանին հարվածներ հասցնողների թվում է եղել Սամվել Աբրահամյանը, որն առավել հայտնի է «Ցավ» մականունով (լուսանկարում պատկերված ձեռնափայտով անձն է):

Սամվել Աբրահամյանը հայտնի է որպես Արցախյան ազատամարտի ժամանակ Մոնթե Մելքոնյանի դեմ խմբավորման անդամ, ինչպես նաև որպես Տիգրան Նաղդալյանի սպանության և Մարտի 1-ի դեպքերի ակտիվ մասնակից: Ռեժիմին մատուցած ծառայությունների համար Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատապարտվելուց կարճ ժամանակ անց հայտնվել է ազատության մեջ և անպատիժ կերպով շարունակում է իր քրեական գործունեությունը»:

Վերլուծելով Հիմնադիր խորհրդարանի այս հայտարարությունն`  ակամայից ուզում ենք մեջբերել ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ ասված նախագահի խոսքերը՝ գոնե հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ եք ասում:

Տիգրան Նաղդալյանը եղել է Քոչարյանի հավատարիմներից մեկը, սպանվել է նրա իշխանության օրոք, «Ցավ»-ը դատապարտվել և ազատ է արձակվել նրա օրոք, մարտի մեկի պատասխանատուն և կազմակերպիչը Քոչարյանն է, և եթե, ըստ նախախորհրդարանի հայտարարության, նա ծառայել է ռեժիմին և նրա շնորհիվ ազատ է արձակվել, ուրեմն ծառայել է հենց Քոչարյանին՝ հանձինս ԲՀԿ-ի:

Հիմա եկեք հասկանանք՝ ինչի՞ համար են Քոչարյանին և ԲՀԿ-ին ծառայած մարդիկ ծեծում հենց նույն ԲՀԿ-ի ՝ ավելի շուտ միջնորդավորված սփյուռքահայերի՝ այդ թվում արգենտինահայ էռնեկյանի, կողմից ֆինանսավորվող նախախորհրդարանի անդամներին:

Գուցե, Բերձորը երկուստեք սարքված մի մեծ օպերացի՞ա էր, որտեղ մի քաղաքական ուժ միայն Քոչարյանի վերադարձն ապահովելու համար չխնայեց ոչ մեկին:

Շարունակելի ….

Նույն շարքից