Մշակույթ 

Սուրբ Ծնունդ

Այսօր, հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Առավոտյան, մատուցվում է Սբ. Պատարագ, որից հետո՝ կատարվում է Ջրօրհնեք՝ Հիսուսի մկրտությունը. Հիսուս ջուրն օրհնեց իր մկրտությամբ: Պատարագիչը սուրբ Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն, ժողովուրդն այդ ջրից տուն է տանում, որպես բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն՝ ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը:

Հունվարի 5-ի երեկոյան Մայր Աթոռ Ս. Էջմիածնում և Առաքելական բոլոր եկեղեցիներում Ճրագալույցի Պատարագի ավարտին կատարվում է նախատոնակ և հնչում Փրկչի Ծննդյան ավետիսը. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»:

Հունվարի 6-ին հաջորդող օրը՝ հունվարի 7-ին, մեռելոց է, հիշատակի օր: Եկեղեցիներում մատուցվող պատարագից հետո պետք է այցելել հարազատների և մտերիմների գերեզմաններ:

 

 

Նույն շարքից