Մշակույթ 

«Օսկար»-ին ընդառաջ․ Դի Կապրիոն հերթական մրցանակն է ստացել

Լեոնարդո Դի Կապրիոն և Բրի Լարսոնն արժանացել են Critics’ Choice մրցանակին «Վերապրածը» և «Սենյակ» ֆիլմերում դերակատարումների համար։ Մրցանակաբաշխության արարողությունը հեռարձակում է A&E հեռուստաալիքը՝ հայտնում է Vedomosti-ն։

Լավագույն դերասան կոչման համար պայքարում էին նաև Ջոնի Դեպը («Սև պատարագ»), Մեթ Դեյմոնը («Մարսիացին»), Էդդի Ռեդմեյնը («Աղջիկը Դանիայից»), Մայքլ Ֆասբենդերը («Սթիվ Ջոբս») և Բրայան Կրենսթոնը («Թրամբո»)։

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրված են եղել նաև Քեյթ Բլանշեթը («Քերոլ»), Ջենիֆեր Լոուրենսը («Ջոյ»), Շառլոտա Ռեմփլինգը («45 տարի»), Սիրշա Ռոնանը («Բրուկլին») և Շարլիզ Թերոնը («Խելահեղ Մաքսը»)։

Մոտ 300 կինոքննադատներից կազմված ամերիկյան ասոցիացիայի մրցանակը շնորհվում է ամեն տարի։

Նույն շարքից