Գիտություն 

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը ստացել են ճապոնացիները

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիր են դարձել ճապոնացի երեք գիտնականներ՝ Իսամա Ակասակին, Հիրոսի Ամանոն եւ Սուձի Նակամուրան, փոխանցում է «Վեստի»-ն:

Մրցանակը ճապոնացիներին տրվել է «Երկնագույն դիապազոնով արդյունավետ լուսադիոդների» ստեղծման համար:

Աղբյուրը նշում է, որ ֆիզիկան ռուսական գիտական անվանակարգերից ամենահաջողն է. ռուս գիտնականները 10 անգամ դարձել են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ:

Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի 6-ին հայտարարվել են նաեւ ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտի դափնեկիրները: Նրանք են՝ բրիտանական ծագմամբ ամերիկացի Ջոն Օ՛Քիֆը եւ Նորվեգիայից Մեյ Բրիտ եւ Էդվարդ Մոզեր ամուսինները: Աշխատելով առանձին՝ նրանք բացահայտել են մեր տեղորոշման բնական համակարգը՝ գլխուղեղի բջիջները, որոնք մարդուն եւ կենդանիներին թույլ են տալիս կողմնորոշվել տարածության մեջ:

Հիշեցնենք, հոկտեմբերի 6-ին Շվեդիայում բացվել է Նոբելյան 113-րդ շաբաթը:

Նույն շարքից