Իտալիայում գիտնականները մնացորդներ են հայտնաբերել և կարծում են, որ ամենայն հավանականությամբ դրանք պատկանել են Մոնա Լիզային, ով պատկերված է Լեոնարդո Դա Վինչիի համաշխարհային ճանաչում ձեռք բերած կտավում:
Սակայն ժամանակակից տեխնոլոգիաները թույլ չեն տալիս հայտնաբերած ֆրագմենտները համեմատել Մոնա Լիզայի երեխաների ԴՆԹ-ի նմուշների հետ:
«Մենք լիակատար վստահությամբ չենք կարող հայտարարել, որ մեր հայտնաբերած մնացորդները, որոնք մենք ստուգման ենք ենթարկել, պատկանում են Մոնա Լիզային, սակայն հավանականությունը շատ մեծ է», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Սիլվանո Վինչետիի մնացորդների որոնմամբ զբաղվելու նախաձեռնողի խոսքերը: