Մշակույթ 

​Քայլի և Քենդալ Ջեներները գլխավորում են ամենաազդեցիկ դեռահասների վարկանիշը

18-ամյա Քայլի և 19-ամյա Քենդալ Ջեներները երկրորդ անգամ Time ամսագրի վարկանիշով՝ գլխավորում են աշխարհի ամենաազդեցիկ դեռահասների ցուցակը:

Ինչպես և նախորդ տարի Քայլին շարունակում է աշխարհում ամենաճանաչված դեռահասը մնալ, որի հետևորդների թիվն ինստագրամ, ֆեյսբուք և թվիթեր սոցիալական ցանցերում 60 միլիոն է կազմում: Գրում է Spletnik.ru.-ն:

Հիշեցնենք, որ Ջեներ քույրերը նաև սեփական կայքեր ունեն, որոնք բջջային հավելվածներ ունեն:

Քույրերը նաև հագուստի արտադրությամբ են զբաղվում և գովազդներում նկարահանվում: 2015թ. աշխարհի ամենաազդեցիկ դեռահասների թվում ընդգրկվել են նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան Մալալա Յուսուֆզան, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի դուստր Մալիան, երիտասարդ դերասան Ջեյդեն Սմիթը՝ Ուիլ Սմիթի որդին և “Գահերի խաղ” հեռուստասերիալից հայտնի դարձած Արյա Ստարկը:

Նույն շարքից