Միջազգային 

Ահաբեկչական խմբավորման ջոկատները հարձակվել են Էլ Հասակեյի վրա

analitik.am

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջոկատներն Էլ Հասակեի վրա են հարձակվել քաղաքի արևմտյան կողմից։ Այս մասին հայտնում է «Ալ Մայադին» հեռուստաընկերությունը։

Հեռուստաընկերության տվյալով` Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող խոշոր քրդական քաղաքի վրա հարձակումները սկսվել են այն ժամանակ, երբ քաղաքի մուտքի մոտ տեղակայված սիրիական բանակի հսկիչ անցակետերում ականավորված ավտոմեքենաներ են պայթեցրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նույն շարքից