Սպորտ 

«Անժին» պայմանագիր կկնքի Կառլեն Մկրտչյանի հետ

analitik.am

Մախաչկալայի «Անժի» ֆուտբոլային ակումբն աշխատանքային պայմանագիր կկնքի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի հետ, «Р-Спорт» գործակալությանը հայտնել է մախաչկալցիների մարզական տնօրեն Նարվիկ Սիրխաևը։

2013-14 խաղաշրջանում Մկրտչյանն արդեն խաղացել է «Անժիի» կազմում, որից հետո 26–ամյա ֆուտբոլիստը հասցրել է խաղալ նաև հայկական «Փյունիկում» և Ղազախստանի «Տոբոլում»։

Նույն շարքից