Սպորտ 

Հովհաննես Դավթյանը դուրս մնաց պայքարից

analitik.am

Հովհաննես Դավթյանը բրոնզե մեդալի համար առաջին սփոփիչ գոտեմարտում պարտություն կրեց և դուրս մնաց պայքարից։

60 կգ քաշային կարգում նա գոտեմարտեց շվեյցարացի Լյուդովիկ Շամարտինի հետ և պարտվեց վազարիով։ Հայ մարզիկը ստացել է օլիմպիական վարկանիշային 64 միավոր։

Եվրոպական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի մարզիկներից հանդես կգա նաև Դավիթ Նիկողոսյանը (73կգ), ով պայքարի մեջ կմտնի հունիսի 26-ին:

Նույն շարքից