Սպորտ 

Լևոն Արոնյանը և նորվեգացի Յոն Լյուդվիգ Համերը կիսել են 9-10–րդ տեղերը

analitik.am

Հայ գրոսմաստեր Լևոն Արոնյանը և նորվեգացի Յոն Լյուդվիգ Համերը կիսել են 9-10–րդ տեղերը Norway Chess երրորդ մրցաշարի արդյունքներով, որն ավարտվել է նախօրեին Ստավանգերում։

Մրցաշարի հաղթող է դարձել բուլղարացի Վեսելին Տոպալովը` 6,5 միավորով։ Երկրորդ–երրորդ տեղերը կիսել են հնդիկ Վիշվանաթան Անանդը և ամերիկացի Խիկարու Նակամուրան (6–ական միավոր), նրանցից կես միավորով հետ է մնում Անիշ Գիրին (Նիդեռլանդներ)։

Իտալացի Ֆաբիանո Կարուանան և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե–Լագրավը 4–ական միավորով կիսել են 5-6–րդ տեղը, մրցաշարային աղյուսակի 7-8–րդ հորիզոնականները զբաղեցնում են Մագնուս Կառլսենը (Նորվեգիա) և Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան)` 3,5–ական միավորով։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում են Արոնյանը և Համերը (3–ական միավոր)։

Նույն շարքից