Սպորտ 

Հայաստանի 25 պատվիրակներից վերջինը ասպարեզ ելան ձյուդոյիստները

analitik.am

Եվրոպայի մարզական առաջին խաղեր մեկնած Հայաստանի 25 պատվիրակներից վերջինը ասպարեզ ելան ձյուդոյիստները:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 25-ին մեր երեք ներկայացուցիչներից տատամի ելան Ժաննա Ստանկևիչը (52 կգ) և բազմափորձ ու հեղինակավոր Հովհաննես Դավթյանը (60 կգ):

Զրույցներում նախապես կարծիքներ պտտվեցին, թե Հայաստանի պատվիրակության հաշվին մեդալ կգրանցվեն մրցելույթներ ունեցած մեր առաջին և վերջին հավաքականների հաշվին: Հիրավի, լավ հանդես եկած մեր հունահռոմեական ոճի ըմբիշներից Միհրան Հարությունյանը դարձավ փոխչեմպիոն: Սպասելիքներ ունեինք նաև անվանի ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանից: Հույս ներշնչեց մանավանդ նրա տարած հաղթանակը մեկնարկային գոտեմարտում: Ավաղ, հաջորդ երկու հանդիպումներում նա պարտվեց և չնվաճեց պատվո պատվանդանին բարձրանալու իրավունք:

Առաջին գոտեմարտը տանուլ տվեց և հանդիսականի վերածվեց Ժաննա Ստանկևիչը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Նույն շարքից