Սպորտ 

Հայկական թիմերը եվրագավաթներում կմեկնարկեն հաջորդ շաբաթ

analitik.am

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ»-«Ֆոլգորե» (Սան Մարինո) հանդիպումը տեղի կունենա հունիսի 30-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ ժամը 20:00-ին:

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Գյումրիի «Շիրակը» հուլիսի 2-ին՝ ժամը 17:30-ին Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կմրցի բոսնիական «Զրինսկի» ակումբի հետ: Նույն օրը՝ ժամը 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա «Ալաշկերտ»-«Սենթ Ջոնսթոն» (Շոտլանդիա) հանդիպումը, իսկ ժամը 22:45-ին Մալթայի Պաոլա քաղաքի «Հայբերնիանս» մարզադաշտում կկայանա «Բիրկիրկարա»-«Ուլիս» խաղը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նույն շարքից