Սպորտ 

Հայ մրցավարները կսպասարկեն Եվրոպայի լիգայի խաղերը

analitik.am

Հայ մրցավարները կսպասարկեն Եվրոպայի լիգայի խաղերը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

2015-2016թթ.–ի Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի առաջին խաղերը տեղի կունենան հունիսի 30–ին և հուլիսի 2–ին, իսկ հուլիսի 7–ին և 9–ին կկայանան պատասխան խաղերը։

«Պրոգրես» (Լյուքսեմբուրգ)–«Շամրոք Ռովերս» (Իռլանդիա) խաղը, որը կկայանա հունիսի 30–ին, կսպասարկի մրցավարների հայկական խումբը, որը գլխավորում է Զավեն Հովհաննիսյանը։ Նրա օգնականները կլինեն Մեսրոպ Ղազարյանը և Արման Ղուշչյանը, չորրորդ մրցավար կլինի Սուրեն Բալիյանը։

Հուլիսի 9–ին կկայանա «Վադուց» (Լիխտենշտեյն)–«Լա Ֆիորիտա» (Սան Մարինո) հանդիպումը, որը կսպասարկի Սուրեն Բալիյանը։ Նրա օգնականները կլինեն Էրիկ Արևշատյանը և Վանիկ Սիմոնյանը, հանդիպման չորրորդ մրցավարը կլինի Զավեն Հովհաննիսյանը»,– ասվում է հաղորդագրությունում։

Նույն շարքից