Սպորտ 

«Արարատը» պայմանագիր ստորագրեց Ռոբերտո Կասաբելյայի հետ

analitik.am

«Արարատը» պայմանագիր ստորագրեց իսպանացի հենակետային կիսապաշտպան Ռոբերտո Կասաբելյայի հետ:

28-ամյա ֆուտբոլիստը հանդիսանում է Մադրիդի «Ռեալի» սան, հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյի» և «Ալմերիայի» երկրորդ թիմերում, ինչպես նաև` Իսպանիայի «Սան Ֆերնանդո», «Պուերտոլանո», «Կոնկենսե» ակումբներում, Մոլդովայի «Միլսամիում», Անգլիայի «Բարնետում» և Կանադայի «Թանդըր Բեյ Չիլում»:

Պայմանագիրը ստորագրելուց հետո Կասաբելյան կիսվեց իր տպավորություններով.

«Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ և խաղալու եմ «Արարատում»: Հուսով եմ, որ գալիք մրցաշրջանում մեծ հաջողություններ կարձանագրենք: Մեկ շաբաթվա ընթացքում մարզվում էի թիմում և կարող եմ ասել, որ այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս: Պահանջկոտ մարզիչ ունենք և ջանասիրաբար մարզվում ենք»,- նշեց իսպանացի ֆուտբոլիստը:

Նույն շարքից